Bloomberg-ը թարմացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Bloomberg Billionaires Index-ը ներկայացրել է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց թարմացված վարկանշային ցուցակը: Ըստ գործակալության տվյալների՝ աշխարհի ամենահարուստ մարդը շարունակում է մնալ SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը: Նրա կարողությունը գնահատվել է 263 մլրդ դոլար:
Երկրորդ տեղում Amazon առցանց խանութի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է: Ներկայում գործարարի կարողությունը գնահատվում է 209 միլիարդ դոլար:
Երրորդը Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն է՝ 201 մլրդ դոլար կարողությամբ, չորրորդ տեղում՝ Լարի Էլիսոնը՝ 181 մլրդ դոլար կարողությամբ,
5-րդ տեղում՝ Բերնարդ Արնոութն է, 6րդ տեղում՝ Բիլ Գեյթսը, 7-րդ տեղում Լարի Փեյջն է, 8-րդում՝ Սերգեյ Բրինը։ 9-րդ հորիզոնականում Վարեն Բուֆֆետն է, 10-րդում՝ Սթիվ Բալմերը (ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ.)։
Ուշագրավ է, որ առաջատար եռյակի ներկայացուցիչները մեկ տարում գրանցել են եկամտի կորուստ:
Մասկը՝ 5,61, Բեզոսը՝ 6,12, իսկ Ցուկերբերգը՝ 8,3 մլրդ դոլար։
Միլիարդատերերի կարողության հաշվարկները թարմացվում են Նյու Յորքի բորսայում յուրաքանչյուր առևտրային օրվա ավարտին: