Բաժիններ՝

Մշտական բնակության վայր չունեցող տղամարդը Երևանում սուր առարկայով հարվածել է ՌԴ քաղաքացու

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ քաղաքացու են դանակահարել, իսկ քիչ անց «Հերացի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց բուժհաստտություն է տեղափոխել մի քաղաքացի՝ «աղիքային էվենտերացիա ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ:

Պարզվել է, որ տուժածը ՌԴ քաղաքացի, 32-ամյա Վասիլի Չոկաևն է:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 21։25-ի սահմաններում, մշտական բնակության վայր չունեցող 52-ամյա Հմայակ Ե․-ն վիճաբանել է Վ. Չոկաևի հետ և իր մոտ առկա սուր առարկայով հարվածել է նրան՝ պատճառելով վնասվածք:

Ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հմայակ Ե․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս