Անդրանիկ Քոչարյանը՝ իրեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու ՔՊ-ականների նախաձեռնության մասին
Անդրանիկ Քոչարյանը չի տիրապետում լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությանը, թե իրեն ուզում են հեռացնել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։
Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ Քոչարյանի հեռացման նախաձեռնողը նրա կուսակիցներն են, սակայն այս հարցը դեռպետք է քննարկվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Լրագրողի ճշտողհարցին, թե Քոչարյանի պահվածքից դժգոհ են իշխանամետ վերնախավի մի շարք ներկայացուցիչներ, պատգամավորը պատասխանեց հարցով. «Իսկ դուք ինքներդ գո՞հ եք»:
«Ես նման տեղեկություն չունեմ», – ասաց Քոչարյանը ՝ մեկնաբանելով, թե արդյոք նախատեսվում է պատգամավորի վարքագծի քննարկում ՔՊ նիստում: Սակայն հավելեց, որ դեմ չէ քննարկել, եթե դրա անհրաժեշտությունը լինի։
Նա «Ազատությանը» մեղադրեց կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ լրագրողների հետ զրույցում հերքեց Անդրանիկ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին տեղեկությունը: