Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանը պարտավորություններ և իրավական պատասխանատվություն է կրում բոլոր իբրև ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար

Արհեստածին Ադրբեջանի բռնապետի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը գրառում է կատարել:

«4 տարի է անցել Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի Բարդա քաղաքի և հարակից գյուղերի գնդակոծությունից՝ կասետային զինամթերքով հագեցած «Սմերչ» հրթիռների կիրառմամբ: Արդյունքում զոհվել է մոտ 30 խաղաղ բնակիչ, ևս 100 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել»,- գրել Է նա Х սոցիալական ցանցում:

Ըստ նրա՝ լինելով Միջազգային քրեական դատարանի մասնակից՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվածություններ և իրավական պատասխանատվություն է կրում իբր Ադրբեջանի խաղաղ քաղաքացիների դեմ հանցագործություններ կատարած բոլոր ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար։

Տեսանյութեր

Լրահոս