Բաժիններ՝

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցներն սպառնում են միջազգային խաղաղությանը

Պատժամիջոցների սահմանումն սպառնում է միջազգային խաղաղությանը, և ԲՐԻԿՍ-ը պետք է իրավահավասար համագործակցության օրինակ ցույց տա: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը միավորման 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող «աութրիչ» («BRICS պլյուս») հանդիպմանը։

«Միակողմանի սահմանափակող միջոցների կիրառումը վտանգի տակ է դրել միջազգային խաղաղությունը, զարգացման շատ գործընթացների համար առաջացել են խնդիրներ ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հարկադիր և սահմանափակող միջոցների պատճառով, ուստի ԲՐԻԿՍ-ը և «ԲՐԻԿՍ պլյուս»-ը պետք է մշակեն և ներդնեն թափանցիկ, արդարացի, ներառական և ոչ խտրական սկզբունքներ համագործակցության համար», – ասել է նա:

«Միջազգային պատժամիջոցները կործանարար ազդեցություն են թողնում միջազգային հարաբերությունների վրա և խոչընդոտում են  երկրներին՝ օգտվելու իրենց ֆինանսական միջոցներից՝ դժվարացնելով նրանց ակտիվ մասնակցությունը միջազգային համագործակցության գործընթացներին», – ընդգծել է Իրանի նախագահը։

ԲՐԻԿՍ-ը հիմնվել է 2006 թվականին. 2011 թվականին խմբի սկզբնական կազմին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան) միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան կազմակերպության լիիրավ անդամներ են դարձել 2024 թվականի հունվարի 1-ին։ Նույն օրը ԲՐԻԿՍ-ի նախագահությունը մեկ տարով անցել է Ռուսաստանի Դաշնությանը։ Հոկտեմբերի 22-24-ը Կազանում անցկացվում է ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս