ԼՂ-ում զտումները շարունակվում են, հայկական ժառանգությունը ոչնչացվում է, Ադրբեջանը ետ է կանգնում խաղաղությունից, մենք պետք է բոյկոտենք COP29-ը. Նատալի Լուազո

Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուաիզոն Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ կոչ է արել բոյկոտել նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայական COP 29 համաժողովը։

«Թույլ տվեք խոսել նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայերի մասին, որտեղ շարունակվում են զտումները, ոչնչացված հայկական ժառանգությունը և այն պատրվակը, որը Բաքուն օգտագործում է Հայաստանի հետ խաղաղությունը հետաձգելու համար: Այո, մենք պետք է բոյկոտենք COP29-ը Բաքվում»,-շեշտել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս