ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի՛ մասնակցել, չի՛ մասնակցելու այդ կանոնակարգի քննարկմանը. Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցի «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկմանն ու քվեարկությանը։ Այդ մասին այսօր ԱԺ լիագումար նիստի ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Հաշվի առնելով այն փաստը, որ նմանօրինակ կանոնակարգերը չեն ենթադրում վավերացման այն ընթացակարգը, որով դրանք անց են կացնում Հայաստանի կառավարիչները, և այն փաստը, որ ՍԴ–ն իր որոշման մեջ հարցին բացարձակ չվերաբերող մեկնաբանություն է ներկայացրել, հիմնավոր կասկած է առաջացել, որ սույն գործողությունները միտված են հերթական հակապետական զիջումների արդարացում ծառայելու հետագայում»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Նա հավելեց, որ բոլոր մանրամասները ավելի ուշ կներկայացնեն հայտարարությամբ։

Իսկ երբ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ սկսվում է սահմանազատման պետական հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի քննարկումը, ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031