Բաժիններ՝

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են վրացական համարանիշներով բեռնատարն ու Volkswagen golf-ը. կա զոհ և վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում, Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Պտղավան գյուղում գտնվող բենզալցակայանի մոտ, բախվել են վրացական DAV մակնիշի ՏAG-800 համարանիշի ֆուռ բեռնատարը և Volkswagen golf մակնիշների DDՏ-350 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բեռնատարը վարել է Վրաստանի քաղաքացի, 60-ամյա Գիվի Խուդալավան, իսկ Volkswagen golf-ի վարորդի անձը ճշտվում է:

Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատն ու Նոյեմբերյանի ոստիկանության օպերատիվ խումբը, բենզալցակայանի աշխատակիցները՝ քաղաքացիների օգնությամբ, Volkswagen golf-ից դուրս են բերել 27-ամյա Կամո Անտոնյանին, 31-ամյա Սեյրան Անտոնյանին, 35-ամյա Աշոտ Շլեպչյանին և մահացած վիճակում Բախշիկ Կոկոյանին:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Տեղում է նաև նույն վաշտի հետաքննիչ Մխիթար Գիշյանը:

Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժանմունքի քննիչները՝ քննիչ Հայկ Ապրիկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է, հիվանդանոց տեղափոխված վիրավորների և Volkswagen golf-ի վարորդի ինքնությունը:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս