Սերժ Սարգսյանը ՀՀ արտգործնախարար է փնտրում. մամուլ
«Նոր կառավարության ձևավորմանը հաշված օրեր են մնացել։ Իշխանական կուլիսներում այս օրերին սպասողական դրություն է, չնայած ընդհանուր տրամադրություններն այնպիսին են, որ Սերժ Սարգսյանր չի պատրաստվում էական փոփոխություններ իրականացնել գործադիր մարմնի կազմում։ Եվ չնայած սրան՝ որոշ դեմքեր, այնուամենայնիվ, ստիպված կլինեն հրաժարվել իրենց պաշտոններից»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և շարունակում
«Շրջանառվոդ լուրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանը բավականին դժգոհ է ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի աշխատանքից։ Կառավարության կազմը լքողների շարքում շրջանառվում է նաև Նալբանդյանի անունր։ Չի բացառվում, որ այդ պաշտոնին Սերժ Սարգսյանը նշանակի իր աշխատակազմի ղեկավարին՝ Վիգեն Սարգսյանին, իսկ Սերժ Սարգսյանի աշխատակազմը հնարավոր է նորից ղեկավարի Կարեն Կարապետյանր՝ Տաշիրի Կարենը։
Կառավարության ձևավորման հիմնական ինտրիգը սովորաբար կապվում է վարչապետի նշանակման հետ։ Այդ առումով այս կառավարության ձևավորումը բավականին անհետաքրքիր է այն պարզ պատճառով, որ վարչապետի փոփոխություն առաջիկայում կարծես թե չի սպասվում»: