Բաժիններ՝

Վրաստանում ձերբակալվել է երեք նախկին բանտապետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բանտարկյալներին կտտանքների ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել են Քսանիի թիվ 15, Ռուսթավիի թիվ 6 և Քութայիսի թիվ 2 բանտերի նախկին պետերը: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին.

«Վերջին 3-4 օրերին մենք ձերբակալել ենք երեք ուղղիչ հիմնարկի նախկին պետերին: Նրանց նկատմամբ ներկայացվել է բանտարկյալների հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու, նրանց կտտանքների ու ծեծի ենթարկելու մեղադրանք»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը՝ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Վրաստանը (և ոչ միայն) ցնցեցին բանտային բռնությունների մասին տեսանյութերը: Շատերի կարծիքով՝ հենց այդ տեսագրությունները խորհրդարանական ընտրություններում Սաակաշվիլիի կուսակցության պատճառ հանդիսացան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930