Ադրբեջանն անիրատեսական է համարում խաղաղության պայմանագրի ստորագրման Հայաստանի առաջարկը

Ադրբեջանն անիրատեսական է համարում Հայաստանի առաջարկը՝ ստորագրել այն ամենը, ինչն արդեն համաձայնեցվել է։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը հավասար արժեք ունեն, մեկը մյուսից չի կարելի առանձնացնել։

Նա նշել է, որ նման նախադեպերից տեղյակ չէ։

Մոտ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր՝ խաղաղության համաձայնագրի նախագիծը առնվազն 80 տոկոսով համաձայնեցված է, ապա առաջարկել Բաքվին ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է՝ այդպիսով ունենալով ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղություն և շարունակել աշխատել մնացած բոլոր հարցերի շուրջ։

Նիկոլ Փաշինյանը, շեշտելով, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի հանդեպ տարածքային պահանջներ չկան, հայտարարել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031