Հավի կրծքամիսը թարխունով
Բաղադրիչները՝
- Հավի կրծքամսի 6 խոշոր ֆիլե
- 400 գրամ շամպինյոն կամ կախասունկ
- 1 խոշոր գլուխ սոխ
- 1 բաժակ սպիտակ չոր գինի
- 300 գ կրեմ-ֆրեշ կամ յուղոտ թթվասեր
- 15 ճյուղ թարմ թարխուն, ևս մի քանի ճյուղ՝ ձևավորման համար
- մի բուռ մանրացրած ընկույզ
- 1 ճ/գ ալյուր
- 3 ճ/գ ձիթապտղի ձեթ
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սունկը խոնավ շորով մաքրեք, ոտիկները հեռացրեք: Սոխն ու սունկը մանր կտրատեք, ձիթապտղի ձեթի կեսով 5-6 րոպե տապակեք, մինչև ոսկեգույն-շագանակագույն երանգ ստանալը: Աղ ու պղպեղ արեք, վերցրեք կրակից:
Բլենդերում խառնեք կրեմ-ֆրեշը կամ թթվասերը, սպիտակ գինին, աղը, աղացած սև պղպեղն ու մանրացրած ընկույզը:
Հավի կրծքամսի ֆիլեները երկու կողմից աղ ու պղպեղ արեք: Տապակին ձեթ քսեք, հավի կրծքամսերը տեղադրեք դրա մեջ, կրծքամսերի վրա էլ լցրեք տապակած սոխն ու սնկերը:
Ապա վրան լցրեք բլենդերի պարունակությունը, մանր կտրատած թարխունը: 30 րոպե տապակը տեղադրեք 170 աստիճան տաքության ջեռոցում:
Կրծքամսերը հանեք ջեռոցից: Սոուսի համար առանձնացրեք հեղուկը, որի մեջ դրանք տապակվել են, լցրեք կաթսան: Ավելացրեք մնացած ձեթն ու հասցրեք եռման աստիճանի: Կրծքամսերն ու սնկերը ծածկեք փայլաթիթեղով, որ չսառչեն:
Ալյուրը խառնեք 1 ճ.գ. ջրի հետ: Ստացված զանգվածն ավելացրեք սոուսին: Եփեք, մինչև սոուսը խտանա, մոտավորապես 2-3 րոպե: Անհրաժեշտության դեպքում աղ ու պղպեղ արեք:
Ուտեստը մատուցեք ստացված սոուսով, զարդարեք թարխունի ճյուղերով: Որպես խավարտ կարող եք մատուցել մակարոնի ցանկացած տեսակ:
Խորհուրդ: Որպեսզի կրծքամսերը փափուկ ստացվեն, պատրաստելուց առաջ 2-3 ժամ մարինացրեք սերուցքի մեջ:
Խորհուրդ 2: Կրեմ-ֆրեշը տիպիկ ֆրանսիական կաթնամթերք է: Եթե այն խանութներում չի վաճառվում, կարող եք փոխարինել ոչ յուղոտ թթվասերով կամ ինքներդ պատրաստել: Իսկ պատրաստելու համար պետք է հավասար չափաբաժիններով խառնել15-20 տոկոսանոց թթվասերն ու 30 տոկոսանոց սերուցքը: Ստացված խառնուրդը լցրեք հերմետիկ փակվող տարայի մեջ ու 12 ժամ պահեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում, ապա ևս 24 ժամ տեղադրեք սառնարանում: Վերջ. կրեմ-ֆրեշը պատրաստ է: