«Մարթա 100 ձայն»` Տարոնի համար. մամուլ
«Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հանդիպում էր Աջափնյակի բնակիչների հետ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու շարունակում.
«Ինչպես միշտ, հանդիպմանը եկած բնակիչները բազմաթիվ խնդիրներ ու նամակներ ներկայացրեցին գործող քաղաքապետին։ Տ. Մարգարյանը չխոստացավ, որ կլուծի այդ խնդիրները, խոստացավ, որ կծանոթանա դրանց։ Տ. Մարգարյանի հետ հանդիպման եկած՝ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը բնակիչներին հորդորեց հիմա այդ հարցով չդիմել քաղաքապետին և խոստացավ, որ ինքը կփոխանցի նրանց խնդրանքը։
Իսկ Աջափնյակի թաղապետի տեղակալ Սուրիկ Միքայելյանն էլ նրանց հորդորեց ընտրություններին «մարթա 100 ձայն բերել» Տ. Մարգարյանի համար, բայց երբ տեսավ, որ լրագրողները լսում են, արագ հեռացավ՝ մտնելով բազմության մեջ»։