Բաժիններ՝

Եվրոպան դադարել է ուշադրություն դարձնել Պուտինի միջուկային սպառնալիքներին․Time

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը որպես քաղաքական գործիչ կայացել է Սառը պատերազմի տարիներին և ԽՍՀՄ առաջնորդների հետ քննարկել միջուկային մրցավազքը, շատ զգուշավոր է այն հարցերում, որոնք Կրեմլը անվանում է կարմիր գծերի հատում: Ի տարբերություն Բայդենի, Եվրոպայում երիտասարդ քաղաքական գործիչները հանդես են գալիս Ուկրաինային ավելի վճռական աջակցության օգտին և չեն վախենում միջուկային հրթիռներից, որոնցով սպառնում են իրենց վրա հարձակվել Կրեմլում և Պետդումայում, գրում է Time ամսագիրը։

«Սեպտեմբերի 19-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով կոչ է արվում Ուկրաինային թույլ տալ խոցել ռուսական տարածքը արեւմտյան հեռահար հրթիռներով եւ նրան ավելի շատ նման զինատեսակներ տրամադրել։ Դա կհանգեցնի համաշխարհային պատերազմի՝ միջուկային զենքի օգտագործմամբ»,-հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ անդրադառնալով եվրոպացի խորհրդարանականներին։

«Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի թռիչքի ժամանակը դեպի Ստրասբուրգ, որտեղ գտնվում է Եվրախորհրդարանը, 3 րոպե 20 վայրկյան է»,- «ի գիտություն» գրել է նա Telegram-ում։ «Եվրոպական երկրների քաղաքացիները ցանկանո՞ւմ են, որ պատերազմը գա իրենց տուն», – դիմել է նա Եվրախորհրդարանին՝ կոչ անելով ինքնալուծարվել։

Բայց Եվրախորհրդարանի նախագահ, մալթացի քաղաքական գործիչ Ռոբերտ Մեցոլան այս խոսքերից չի վախեցել կամ նույնիսկ զարմացել, գրում է Time-ը։ «Տիպիկ ռեակցիա. Առճակատում», – մեկնաբանել է նա Վոլոդինի հրապարակումը: Հարցին, թե արդյոք նման սպառնալիքներին պետք է լուրջ վերաբերվել, Մեցոլան պատասխանել է. «Եթե նման հռետորաբանությունն ավելի հաճախակի դառնա, մենք պետք է պատրաստ լինենք դրան»:

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը ևս չի վախենում սպառնալիքներից, թեև Վլադիմիր Պուտինը ցուցադրաբար Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որտեղ հանձնարարել է կարգավորել միջուկային դոկտրինը։ «Ես չեմ կարող հստակ ասել՝ սա բլեֆ է, թե ոչ», – Time-ին ասել է Ֆրեդերիկսենը՝ Ուկրաինային ռազմական օգնության ավելացման ՆԱՏՕ-ի ամենաանկեղծ ջատագովներից մեկը:

«Բայց ես հավատում եմ, որ մենք երբեք թույլ չենք տա մարդուն, ով չի հարգում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և այն ամենը, ինչին մենք հավատում ենք, մենք չենք կարող թույլ տալ, որ նա որոշի, թե ինչ պետք է անենք մնացածներս»:

Զուսպ արձագանքը գնալով ավելի տարածված է դառնում արևմտյան պաշտոնյաների շրջանում, նշում է Time-ը. Նրանցից շատերի համար Պուտինը նմանվել է մի տղայի, ով չափազանց հաճախ է գոռում՝ «Գայլերը» (կամ այս դեպքում՝ «Միջուկային զենքը»): Այնպես որ սպառնալիքներն այլեւս չեն վախեցնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս