Սիրիական ընդդիմությանը հատկացված արտաքին օգնության մինչև 60 տոկոսը չի ծառայել իր նպատակին
Բրիտանական The Daily Telegraph թերթի փոխանցմամբ՝ արևմտյան ու արաբական մի շարք երկրների կողմից սիրիական ընդդիմությանը ցուցաբերված օգնության մինչև 60 տոկոսը յուրացվել է հակակառավարական ուժերի կողմից:
Թերթն ընդգծում է, որ արտաքին օգնության մեծ մասը վատնված (մսխված), հափշտակված կամ վաճառված է ընդդիմադիր խմբավորումների կողմից: Խոսքը գնում է հարյուրավոր միլիոն դոլարների մասին: Միայն ԵՄ-ի երկրները սիրիական ընդդիմությանը հատկացրել են մոտ 1 միլիարդ դոլարի օգնություն:
Թերթի տվյալներով՝ ներկայումս այդ գումարները կորել են: Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում է ընդունել սիրիական ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներում ստեղծել վերահսկիչների ցանց՝ նպատակ հետապնդելով ապահովել ստացվող օգնության օգտագործման մոնիթորինգ և թույլ չտալ զանգվածային յուրացումներ: