Պայթյունավտանգ իրավիճակ՝ Հայաստանի շուրջ․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Պայթյունավտանգ իրավիճակ՝ Հայաստանի շուրջ

Իսրայելական բանակի հետևակը մուտք է գործել Լիբանան, իսկ հրետանին ընդլայնում է հարձակումների աշխարհագրությունը. հրետակոծվում է Լիբանանի տարածքը։

Չափազանց մտահոգիչ տեղեկատվություն է, որի խորքային հետևանքը, աշխարհագրական մոտիկությունը մեր շատ հայրենակիցներ չեն գիտակցում:

Միջազգային հարաբերություններում ուժի գործոնը դառնում է միակը, որոշիչը, ինչը քաջալերում է ագրեսիվ պետություններին, իսկ Հայաստանի նման թույլ պետությունների առջև հառնում է պետականությունը կորցնել- չկորցնելու իրական երկընտրանքը:

Իսրայելը ներխուժել է Լիբանան, ֆորմալ պատերազմը Հզբոլլահի դեմ է, բայց իրական թիրախը Իրանն է:

Այս ամենի հետևանքով՝ կամ թուլանալու է Թեհրանի տարածաշրջանային ազդեցությունը, որը կարևոր գործոն է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում, կամ Իրանը ներքաշվելու է մեծ պատերազմի մեջ, ինչն Արևմուտքի և Իսրայելի համար անգամներով մեծացնելու է Ադրբեջանի ստրատեգիական կշիռը:

Աստված մեզ խոհեմություն տա:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»:

Տեսանյութեր

Լրահոս