Բաժիններ՝

Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Լիբանանից

Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Լիբանանից, որտեղ սրվել է հակամարտությունն Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Սթարմերը հայտնել է, որ Միացյալ Թագավորության քաղաքացիները պետք է «անհապաղ հեռանան»։ 

«Շատ կարևոր է, որ մենք այս հարցում հստակ լինենք՝ հիմա է հեռանալու ժամանակը», – հավելել է նա։

Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը 700 զինվոր է ուղարկում մոտակա Կիպրոս՝ պատրաստվելու Լիբանանից Բրիտանիայի քաղաքացիների հնարավոր տարհանմանը։ Կառավարությունը նաև շարունակում է խորհուրդ տալ, որ երկրի քաղաքացիները չմեկնեն Լիբանան։ Սեպտեմբերի 23-ից, Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ, Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանին։ Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 569 մարդ, այդ թվում՝ 50 երեխա։ 1835 մարդ վիրավորվել է։ Լիբանանի հարավից տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30