Բաժիններ՝

Ինչ ուտել, երբ ախորժակ չկա

Ինչպե՞ս ճիշտ սնվել ամռանը և ինչ անել, երբ ընդհանրապես ուտելու ցանկություն չունեք, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում պատմել է սննդաբան, հոգեթերապևտ Սերգեյ Օբլոժկոն:

Ամռանը, երբ շոգին մարմինը քրտինքի հետ միասին կորցնում է շատ օգտակար նյութեր, անհրաժեշտ է ձեր սննդակարգում ներառել այնպիսի սննդանյութեր, որոնք կօգնեն պահպանել կենսական կարևորության միկրոտարրերի հավասարակշռությունը: Լոլիկն ու ծովամթերքը մեծ դեր են կատարում այստեղ, ասել է սննդաբանը:

Նա բացատրեց, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ, այսպես կոչված, բնական ծագման աղեր, իսկ ծովամթերքը, բացի այդ, թեթև սպիտակուցի աղբյուր է:

«Ծովամթերքները հարուստ են հանքային բաղադրությամբ, բացի այդ, դրանք թեթև, ոչ կալորիական սպիտակուցներ են: Հետևաբար, ես սննդակարգին կավելացնեի կաղամար, ծովախեցգետին` միկրոտարրերի պակասը լրացնելու համար»,- ասել է Սերգեյ Օբլոժկոն:

Կարդացեք նաև

Որպեսզի ավելի լավ դիմանաք ամառային բարձր ջերմաստիճաններին, բժիշկը խորհուրդ է տալիս ուտել թթու ուտելիքներ:
«Ափսեի մեջ մարինացված բանջարեղեն կամ թթու կաղամբ ավելացնելու դեպքում ռեֆլեկտիվորեն մարմնի ջերմաստիճանը կիջնի»,- բացատրել է բժիշկը:

Սննդաբանը խորհուրդ է տվել չհրաժարվել սննդից, երբ ախորժակն անհետանում է շոգի պատճառով: Չափից շատ ուտել պետք չէ, բայց օրվա ընթացքում թեթև կերակուրները խորհուրդ են տրվում առնվազն սննդային նվազագույն խթանման համար, բացատրել է նա:

«Երբ մենք ուտում ենք առնվազն 200 գրամ սնունդ և խմում ենք 150 գրամ ըմպելիք, օրգանիզմում սկսվում է մարսողության և սննդային վարքի կարգավորման հետ կապված ռեակցիաների ամբողջություն:

Բժիշկը զգուշացրել է հիմնական կերակուրը մրգերով չփոխարինելու մասին:

«Ես կառաջարկեի ավելի շատ միրգ ուտել ամռանը, բայց ոչ դատարկ ստամոքսի վրա, այլ որպես աղանդեր՝ հիմնական կերակուրից հետո 100-200 գրամ»,- ասել է Օբլոժկոն

Տեսանյութեր

Լրահոս