«Արցախահայերը միակարծիք են՝ ցանկանում են վերադառնալ պատմական հայրենիք». Անդրանիկ Գրիգորյան

Այսօր Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հարցեր ուղղեցին «Արցախի Հանրապետության փախստականների իրավապաշտպան միության» նախագահ Անդրանիկ Գրիգորյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է պատկերացնում արցախահայերի վերադարձն Արցախ և այնտեղ անվտանգ ապրելը,  ինչպիսի՞ տրամադրվածություն կա Արցախից բռնի տեղահանվածների շրջանում, արդյո՞ք նրանք միակարծիք են վերադարձի վերաբերյալ։

Ի պատասխան՝ Անդրանիկ Գրիգորյանն ասաց.

«Լեռնային Ղարաբաղ արցախահայության հնարավոր վերադարձը՝ ինչպես մեր հասարակական կյազմակերպությունը, այնպես էլ՝ արցախահայության լայն շրջանակների մոտ վերադառնալու ցանկությունը միանշանակ է։ Լինելով ԼՂ-ից, իմ շփումն արցախահայերի հետ միշտ կա, նրանք բոլորը ցանկանում են վերադառնալ իրենց պատմական հայրենիք։

Հնարավոր վերադարձի պայմանների վերաբերյալ ընդհանուր պատկերացումն անպիսին է, որ պետք է լինեն միջազգային հստակ երաշխիքներ, որի պարագայում արցախահայերն իրենց անվտանգ կզգան և ապագան կերտելու ցանկություն կունենան։ Արցախահայերը վերադառնալու հարցում միակարծիք են, այստեղ այլ կարծիք հնարավոր չէ։ Իսկ հնարավոր մեխանիզմների մասին դեռևս պատկերացում կազմել շատ դժվար է»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս