ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանին անցում ապահովել նույն պայմաններով, ինչ Իրանը․ Փաշինյան

Ռուսաստանից ու Իրանից ներկրում ենք գազ, որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում կարող է Հայաստանը գազ ներկրել նաև Ադրբեջանից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ չիբացառելով, որ Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրկել։

«Եթե, օրինակ, պատկերացնենք, որ Հայաստանով տարանցիկ Ադրբեջանից Նախիջևան կամ դեպի Թուրքիա գազամուղ է անցնում, այդ տարբերակները նույնպես չի կարելի բացառել», – նշեց Փաշինյանը՝ շեշտելով, որ իրենց ընկալումները տեխնոլոգիական են՝ մոդուլյար ատոմակայաններ, արևային էլեկտրակայաններ։

Փաշինյանը նկատեց, որ աշխարհում էներգետիկ անկախություն չկա․ «Չկա մի երկիր, որ էներգետիկ անկախ է: Խոսք կարող է լինել միայն էներգետիկ դիվերսիֆիկացման մասին»:

Անդրադառնալով ՀՀ գազի ներկրման և էներգետիկ անկախացման ու դիվերսիֆիկացիային՝ Փաշինյանը հավելեց, որ անհրաժեշտ է նաև կենտրոնացնել երկրի մնացած էներգետիկ ռեսուրսները։

Այս համատեքստում նա կարևորեց արևային էներգիայի արտադրության զարգացումը` նշելով, որ արևային էներգիայի կուտակիչների տեխնոլոգիան յուրացնելու խնդիր ունենք և պետք է օգտագործենք կանաչ ջրածնի հնարավորությունները։

Տեսանյութեր

Լրահոս