Հեղեղի ժամանակ րոպեների ընթացքում պոմպերը խցանվում էին. ցանցի թողունակությունը քաղաքին չի հերիքում

Երևանն ունի անկատար, թերի կառուցված ջրահեռացման համակարգ, և լուրջ վերակառուցման անհրաժեշտություն կա։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ներկայացնելով անձրևների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Նշենք, որ սեպտեմբերի 13-ի հորդառատ անձրևների հետևանքով դարձյալ մայրաքաղաքի բազմաթիվ հասցեներում գրանցվեցին ջրի կուտակման դեպքեր։

«Շատ հատվածներում այլևս չի բավարարում թողունակությունը։ Վարդանանց ստորգետնյա անցումում նոր էին փոխարինվել պոմպերը, այնտեղ պոմպային համակարգ է աշխատում, ինչպես շատ ստորգետնյա անցումներում։ Այս հեղեղումների ժամանակ շատ էին բերվածքները։

Բոլոր հետևանքները վերացվել են, բոլոր անցումները՝ մաքրվել։ Այսօր կքանդեն բոլոր հորերը, կմաքրեն պոմպերը, որ խցանվել էին բերվածքներից։ Բայց հիմնական պատճառը մեր թողունակության պակասն է, թերի կառուցված լինելը, որ այլևս չի բավարարում քաղաքին»,- ասաց նա։

Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ հեղեղատար համակարգը բավական հին և մաշված է, և այնտեղ էական ներդրումների կարիք կա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30