Արմինե Հովհաննիսյան. Ոստիկաններից երկուսը ինձ սեղմել էին վահանների մեջ ու ես կորցրել էի իմ գիտակցությունը, լսում էի Կարինի ցավը

Այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ելույթ ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի  կինը՝ Արմենուհի Հովհաննիսյանը, ով քիչ առաջ է վերադարձել Մոսկվայից:

Վերջինս նշեց, թե երկու օր է՝ շատ հեռաձայներ է ստանում, մարդիկ իրեն փողոցում տեսնում են ու իրենց ցավն են արտահայտում, որովհետև, նրա խոսքով, տեսել են նրան ապրիլի 9-ին, երբ «երեսին տեսել են ցավ ու աչքերիս մեջ տագնապ»:

Ամենուհի Հովհաննիսյանն ասաց, թե ուզում է վստահեցնել, որ ցավն ու տագնապը չէր, սակայն, որ արտացոլում էր հայ ժողովրդի ցավը: Նրա հավաստմամբ, ինքը ցավում էր երիտասադ ոստիկանների համար, որոնցից երկուսը «ինձ սեղմել էին վահանների մեջ ու ես կորցրել էի իմ գիտակցությունը. լսում էի Կարինի ցավը»:

Ընդհատելով կնոջ խոսքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե պահանջում է նաև այդ ոստիկանների հրաժարականը, բայց Արմենուհին չհամաձայնեց ամուսնու հետ՝ ասելով, թե «այդ ոստիկանների աչքերը ավելի վախեցած էին, որովհետև ստիպված էին անել մի բան, ինչը չէին ուզում անել»:

Կարդացեք նաև

Արմենուհի Հովհաննիսյանն ասաց, թե ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպին, ինքը կորցրեց իր սիրած կոշիկները ու ստիպված եղավ բոբիկ քայլել փողոցնրով. «Այդ ժամանակ մտածում է, թե որքան խորհրդանշական է, որ բոբիկ ոտքերով պետք է բարձրանայի Ծիծեռնակաբերդ»:

Ա. Հովհաննիսյանը նշեց, թե իր կյանքում երկու երդում է տվել՝ մեկը՝ Ֆրեզնոյի հայկական եկեղեցում՝ լինել ամսուսնու կողքին՝ լավ, թե վատ օրերին, իսկ երկրորդ երդումը, նրա խոսքով, ինքը տվել է Հայստանում՝ հրապարակում հավաքված մարդկանց հետ:

«Աղոթում եմ, որ որքան կարողացել եմ առաջին երդումս ի կատար ածել, նույնը անել երկրորդ երդմանս հետ»,- մասնավորեցրեց նա:

Տեսանյութեր

Լրահոս