Աշխարհի «ամենաջղային» երկրների ցանկում Թուրքիան 6-րդն է

Հրապարակվել են աշխարհում ամենաջղային քաղաքացիներ ունեցող երկիրը պարզելու նպատակով իրականացված հետազոտության արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հետազոտության շրջանակներում երկրի բնակչության ջղագրգռության ինդեքսը որոշելու համար հաշվի են առնվել տնտեսական դժվարությունները, քաղաքական լարվածությունները և պատերազմների ազդեցությունները:

Այս գործոններն առաջ են քաշվել որպես անհատների կենցաղային կյանքում առկա սթրեսի և ջղայնության խորացման ամենահիմնական տարրերը:

Ըստ ստացված ցուցանիշների՝ Թուրքիան ամենաջղագրգիռ երկրների ցանկում 6-րդն է: Նշվել է, որ ջղային է Թուրքիայի քաղաքացիների 40 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30