Բաժիններ՝

Հայաստանի հրսձիգների եռյակը՝ Եվրոպայի թիմային չեմպիոն

Հայ հրաձիգները շարունակում են փայլուն ելույթները Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում։

Կանանց թիմային պայքարում Գոհար Հարությունյան – Լիլիթ Մկրտչյան – Արուսյակ Գրիգորյան եռյակը ոսկե մեդալակիր է դարձել խառը վազք մրցաձևում։ Հայաստանի թիմը հավաքել է 1112 միավոր։

Եվրոպայի երիտասարդական առաջնության խառը վազք մրցաձևի թիմային պայքարում Գոռ Խաչատրյան – Հայկ Մինասյան – Համլետ Կարենյան եռյակը 1082 միավորով դարձել է արծաթե մեդալակիր։ Նույն մրցաձևի կանանց պայքարում Մարի Ղազարյան – Անահիտ Սարգսյան – Աիդա Ազատյան եռյակը 1021 միավորով նույնպես նվաճել է արծաթե մեդալ։

Ավելի վաղ Գոհար Հարությունյանը Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել նաև 10 մետր վազող թիրախ մրցաձևում։ Գոհար Հարությունյան – Լիլիթ Մկրտչյան – Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակն էլ դարձել էր արծաթե մեդալակիր։

Երիտասարդների թիմային պայքարում Գոռ Խաչատրյան – Հայկ Մինասյան – Համլետ Կարենյան եռյակը դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան – Անահիտ Սարգսյան – Աիդա Ազատյան եռյակն արժանացել էր բրոնզե մեդալի։

10մ վազող թիրախ մրցաձևի երիտասարդների պայքարում բրոնզե մեդալակիր էին դարձել Գոռ Խաչատրյանը և Մարի Ղազարյանը։

Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 4-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս