Բաժիններ՝

Կախակն գյուղին հարակից դաշտերում այրվել է մոտ 25 հա հնձած արտ

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 28-ին, ժամը 18։04-ին ահազանգ է ստացվել, որ Կախակն գյուղին հարակից դաշտերում այրվում են հնձած արտեր։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դ

եպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։26-ին, մարվել՝ 19։58-ին։ Այրվել է մոտ 25 հա հնձած արտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս