ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ արձանագրումներ

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմային՝ կատարելով մի քանի կարևոր արձանագրումներ:

Ըստ այդմ,

առաջիկայում կներդրվի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր լուծումներով համակարգ,

պետությունը պետք է ունենա կայուն, անվտանգ ու ապահով բիոմետրիկ տվյալներ կրող փաստաթղթերի համակարգ,

աշխարհում այլևս չեն արտադրվում նախկին փաստաթղթերում օգտագործված բիոմետրիկ կրիչները,

թեկուզ օրինական ճանապարհով Եվրամիության երկրներում հայտնված ՀՀ քաղաքացիների ապաստանի դիմումները չունեն իրավական հիմքեր,

մերժվում են ՀՀ քաղաքացիների ապաստանի ներկայացրած դիմումների 96 տոկոսը և ավելին,

ԵՄ անդամ երկրներում Հայաստանից ապաստանի հայցերի ամենաբարձր թիվը գրանցվել է 2016 թվականին (8000-ից ավելի հայց), ամենացածր ցուցանիշը՝ 2020 թվականին (մոտ 1200 հայց),

առանց վիզայի եվրոպական երկրներ այցելելու հնարավորությունը կառաջանա վիզաների ազատականացման երկխոսության ավարտից հետո։

Տեսանյութեր

Լրահոս