Բաժիններ՝

Շվեդիայում գործ է հարուցվել Ղուրանի այրման ակցիաների կազմակերպիչների դեմ

Շվեդիայի դատախազությունը գործ է հարուցել 38 և 49 տարեկան երկու տղամարդկանց դեմ՝ «ազգային հատկանիշով ատելության հրահրում» հոդվածով։ Նրանք մեղադրվում են 2023 թ. ամռանը Ստոկհոլմի չորս վայրերում Ղուրանն այրելու մեջ, 49-ամյա քաղաքացուն առաջադրված է նաև խարդախության մեղադրանք։

Նրանց արարքների ապացույցները տեսագրություններն են այն վայրերից, որտեղ տեղի են ունեցել գործողությունները։ «Երկուսն էլ մեղադրվում են այն բանում, որ այդ չորս դրվագներում նրանք բացականչել են բառեր և Ղուրանի հետ վարվել այն կերպ, որ դա եղել է կանխամտածված անհարգալից վերաբերմունք մուսուլմանների նկատմամբ՝ նրանց դավանանքի պատճառով: Իմ կարծիքով, տղամարդկանց խոսքերն ու գործողությունները համապատասխանում են «ազգային հատկանիշով ատելության հրահրում» սահմանմանը, և կարևոր է, որ այդ հարցը քննվի դատարանի կողմից», – դատախազության մամուլի հաղորդագրության մեջ վկայակոչված է ավագ դատախազ Աննա Հանկկիոյի խոսքը, որը ղեկավարում է այդ գործով հետաքննությունը։

Խոսքը վերաբերում է Իրաքից ներգաղթյալներ, Ղուրանի հրկիզման ակցիաների կազմակերպիչ Սալվան Մոմիկային և նրա ընկեր Սալվան Նաջեմին։ Նրանք առաջին անգամ մուսուլմանների սուրբ գիրքն այրել են 2023 թ. հունիսի 28-ին Ստոկհոլմի կենտրոնի հրապարակում, երբ ամբողջ աշխարհի մուսուլմանները նշում էին Իդ ալ Ադհան (Կուրբան Բայրամը)՝ գլխավոր կրոնական տոներից մեկը: Նմանատիպ մի շարք գործողություններից հետո մի քանի ահաբեկչական կազմակերպություններ, այդ թվում՝ «Իսլամական պետությունը» և «Ալ Քաիդան» մատնանշել են թագավորությունը որպես «առաջնահերթ թիրախ», իսկ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը երկրում բարձրացվել է չորսի՝ առավելագույն հինգից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս