Բաժիններ՝

Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ընկերության կապիտալացումը մոտեցել է 1 տրիլիոն դոլարի

Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway Inc. ներդրումային ընկերության կապիտալիացումն ընդհուպ մոտեցել է 1 տրիլիոն դոլարի նշագծին: Այս մասին հաղորդում է Market Watch-ը։

Օգոստոսի 27-ին շուկայի փակման դրությամբ Berkshire-ի շուկայական արժեքը կազմել է 993 միլիարդ դոլար: 2024 թ. սկզբից ի վեր այն աճել է 218 միլիարդ դոլարով:

Ընկերության A դասի բաժնետոմսերի արժեքը 2024 թվականին բարձրացել է 27,4 %-ով, B դասի բաժնետոմսերը թանկացել են 29,2 %-ով։

Berkshire-ը կարող է դառնալ իններորդ ընկերությունն աշխարհում, որի կապիտալացումը երբևէ հասել է 1 տրիլիոն դոլարի, նշում է MarketWatch-ը։

Մյուս ութ ընկերությունները` բոլորն էլ այսպես կոչված «հիանալի յոթնյակի» (Magnificent Seven)՝ Nvidia Corp.-ի, Microsoft Corp.-ի, Apple Inc.-ի, Amazon.com Inc.-ի, Meta Platforms Inc.-ի, Alphabet Inc.-ի և Tesla Inc.-ի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի Saudi Aramco պետական ​​նավթընկերության անդամներ են:

Tesla-ն այս ընկերություններից միակն է, որի շուկայական արժեքը ներկայում կազմում է 1 տրիլիոն դոլարից պակաս` 668,35 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս