Վենետիկում մեկնարկում է 81-րդ կինոփառատոնը
Վենետիկի ծովածոցի Լիդո կղզում օգոստոսի 28-ին մեկնարկում է Վենետիկի 81-րդ կինոփառատոնը։ Հենց այստեղ է աշխարհի ամենահին կինոփառատոնն անցկացվել 1930-ականներից ի վեր:
Reuters գործակալությունը նշում է, որ փառատոնը կբացվի Թիմ Բարթոնի «Բիթլջուս Բիթլջուս» սարսափ կատակերգությամբ։ Իսկ սեպտեմբերի 7-ին փառատոնը կփակվի Պուպի Ավատիի «Ամերիկյան հետնաբակ» իտալական ֆիլմով։
Փառատոնին ներկա կգտնվեն բազմաթիվ աստղեր, ինչպիսիք են Բրեդ Փիթը, Ջորջ Քլունին, Լեդի Գագան, Հոակին Ֆենիքսը, Անջելինա Ջոլին, Նիկոլ Քիդմանը, Վայնոնա Ռայդերը և այլոք։Կինոփառատոնի հիմնական մրցույթը, որի ժյուրին կգլխավորի ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Հուպերը, ներառում է 21 ֆիլմ։ Այդ ֆիլմերի շարքում են Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր:
Խելագարություն երկուսով» ֆիլմը՝ Հոակին Ֆենիքսի և Լեդի Գագայի մասնակցությամբ, իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Կողքի սենյակը» ֆիլմը, իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի «Արտասովոր» ֆիլմը, արգենտինացի ռեժիսոր Լուիս Օրտեգայի «Սպանել ժոկեյին» ֆիլմը և այլն։Փառատոնին կցուցադրվեն նաև ֆիլմեր մրցութային ծրագրից դուրս։ Դրանցից է Ջոն Ուոթսի «Գայլեր» ֆիլմը, որում խաղում են Բրեդ Փիթը և Ջորջ Քլունին։ «Վենետիկի դասականներ» բաժնում ընգրկվել է ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Սերգեյ Փարաջանով» վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 6-ին։