ԱՄՆ-ն Իրանին կոչ է անում հրաժարվել Իսրայելի վրա հնարավոր հարձակումից․ Քիրբի

ԱՄՆ-ն Իրանին կոչ է անում հրաժարվել Իսրայելի վրա հնարավոր հարձակումից և հավատարիմ է մնում իսրայելական տարածքի պաշտպանությանը նման հարձակման դեպքում։

Այս մասին երեքշաբթի հայտարարել Է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին

«Իրանին ուղղված մեր ուղերձն անփոփոխ է և այդպես էլ կմնա։ Մենք կոչ ենք անում չանել դա։ Լարվածությունը մեծացնելու պատճառ չկա։ Տարածաշրջանային պատերազմ սկսելու որևէ պատճառ չկա։

Եվ երկրորդ՝ մենք մտադիր ենք պատրաստվել Իսրայելի պաշտպանությանը, եթե դա անհրաժեշտ լինի»,- հայտարարել Է Քիրբին։

«Մենք կարծում ենք, որ նրանք պատրաստ են հարձակվել, եթե ցանկանան, այդ իսկ պատճառով մենք ամրապնդել ենք մեր դիրքերը տարածաշրջանում», – հավելել է Սպիտակ տան խորհրդականը:

Տեսանյութեր

Լրահոս