![](/banners/BeFunky-design.jpg)
Մահացել է հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը
![](https://168.am/wp-content/uploads/2024/08/imgonline-com-ua-Resize-FgSROI0Ald3.jpg)
Մահացել է ՀԳՄ եւ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հրապարակախոս ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆԸ: Նա 79 տարեկան էր:
Հիշեցնենք, որ Հ. Պապիկյանը եղել է «Մանկավարժ» բազմատիրաժի պատասխանատու քարտուղար։ Աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում։ Այնուհետեւ եղել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարը:
Հովհաննես Պապիկյանը նաեւ վավերագրական ֆիլմերի հեղինակ է՝ «Ոգու հերկը», «Իրիկնահացի հրավեր», «Մասունքներ»։ Վերջին տարիներին նա հանդես էր գալիս իր հայտնի «Բարի գիշերից առաջ» հոդվածաշարով:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…։
168.am-ը ցավակցում է Հովհաննես Պապիկյանի ընտանիքին և հարազատներին։