Բաժիններ՝

Սիրիայի ԱԳՆ-ը ՄԱԿ ԱԽ-ից պահանջել է դատապարտել Դամասկոսում կատարված ահաբեկչությունն ու հրետակոծումները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ԱԳՆ-ը ուղերձ է հղել ՄԱԿ ԱԽ-ին, որում պահանջել է դատապարտել Դամասկոսի կենտրոնում իրականացված ահաբեկչական վերջին ակտն ու ականանետերից բնակելի թաղամասերի, դպրոցների, բուհերի ու մզկիթների հրետակոծումը:

Փաստաթղթում նշված է, որ ՄԱԿ-ի կողմից պետք է հստակ ազդանշան ուղարկվի ահաբեկիչներին ու նրանց հովանավորներին: Սիրիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ երկրում առկա ճգնաժամի խաղաղ կարգավորման համար առաջին հերթին անհրաժեշտ է կանգնեցնել այն երկրներին, որոնք աջակցում ու պատրաստում են զինյալներին:

Դամասկոսի կենտրոնում վերջին ահաբեկչությունն իրականացվել է Կենտրոնական բանկի մոտ, ուր պայթել է ռմբային բեռնվածությամբ ավտոմեքենան: Դրա հետևանքով զոհվել էր 15 և վիրավորվել էր 53 մարդ: Ականանետային հարվածներից տուժել է նաև Դամասկոսի քրիստոնեական թաղամասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս