Բաժիններ՝

Քամալա Հարիսը պաշտոնապես դարձել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության պատվիրակները երկրի փոխնախագահ Քամալա Հարիսին ընտրել են որպես նոյեմբերին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

5-օրյա առցանց քվեարկությունից հետո Հարիսը պաշտոնապես դարձել է դեմոկրատների նախագահի թեկնածուն՝ ստանալով գրեթե 4600 ձայն, որը կազմում է մասնակցող պատվիրակների 99 %-ը։

Այժմ Հարիսը պետք է հայտարարի փոխնախագահի թեկնածուին՝ իր հետ ընտրարշավին մասնակցելու համար։ Ըստ Reuters գործակալության աղբյուրների՝ թեկնածուների շարքում են Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն և Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վոլսը։ Հարիսը նախագահի պաշտոնի համար կպայքարի ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ։ Հարիսը նախագահի թեկնածու դառնալու հնարավորություն է ստացել այն բանից հետո, երբ հուլիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու իր որոշման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031