Բաժիններ՝

Տեխասի քոլեջներից մեկում ուսանողը դանակահարել է 15 մարդու

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկյան ոստիանությունը հարցաքննել է այն ուսանողին, ով Տեխասի Լոուն Սթար քոլեջում դանակահարել է 15 մարդու: Նրա ինքնությունը չի հրապարակվում: Անհայտ են մնում նաև նրա գործողությունների դրդապատճառները:

Այդ քոլեջը գտնվում է Հյուսթոն քաղաքից ոչ շատ հեռու, այստեղ դեռ չեն կարողանում ուշքի գալ տեղի ունեցածից: Ուսումնական օրվա ամենաթեժ պահին զինված երիտասարդն առանց որևէ տեսանելի պատճառի սկսել է հարձակվել բոլորի վրա, ով հայտնվել է իր ճանապարհին:

Ընդամենը մի քանի րոպեի ընթացքում հանցագործին հաջողվել է դանակով վիրավորել 15 մարդու: Ականատեսների վկայությամբ հանցագործն իր համար թիրախ է ընտրել մարդկանց պարանոցները: Դրանից հետո մարդկանց անմիջապես տարհանել են շենքից, իսկ անվտանգության ծառայությունները շրջապատել են շենքը:

Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրանց ուղղաթիռներով տեղափոխել են հոսպիտալ: Զինված երիտասարդին վնասազերծելու հարցում ոստիկաններին օգնել են ուսանողները: Նրանցից մեկը լրագրողներին պատմել է, որ այդ երիտասարդը հաճախ կրում էր ձեռնոցներ և իր հետ բերում էր մանկական փափուկ խաղալիքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս