Բաժիններ՝

Սերժ Սարգսյանի ուրախ եղբայրները. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը հարցին, թե ինչ զգացողությամբ է եկել ինաուգուրացիային, պատասխանեց. «Բնականաբար` հպարտությամբ ու ուրախությամբ. ուրիշ ի՞նչ զգացումով կարող էի գալ»:

Իսկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երդման գործընթացին ինչպե՞ս եք վերաբերվում: «Այն գործընթաց չէ և ինձ բոլորովին չի հետաքրքրում. ես լուրջ մարդ եմ»: Ձեր ծնողներն է՞լ այսօր այստեղ կլինեն: «Ո՛չ»: Իրենք ի՞նչ են զգում այսօր, հետևելո՞ւ են ինաուգուրացիայի ընթացքին: «Ես կարծում եմ` հետևելու են և կրկին` ուրախությամբ ու հպարտությամբ»: Ակտիվն ո՞վ է. ձեր մայրի՞կը, թե՞ հայրիկը: «Ես կարծում եմ` երկուսն էլ»:

Սաշիկ Սարգսյանը շատ կարճ պատասխանեց հարցին, թե ի՞նչ տրամադրությամբ է եկել` տոնական: Ինչպե՞ս եք վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի երդման արարողությանը: «Շատ բացասական»: Ինչո՞ւ: «Ընտրվող նախագահն է երդվում և ոչ թե հակառակը»,- ասաց նա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս