Բաժիններ՝

Ուկրաինան վեց F-16 կործանիչ է ստացել Նիդեռլանդներից. The Times

Ուկրաինան ստացել է վեց F-16 կործանիչ, որոնք մատակարարել է Նիդեռլանդները։ Այս մասին հաղորդել է The Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Հրատարակության տեղեկատվությամբ՝ Կիևը շուտով կստանա կործանիչների նոր խմբաքանակ, այս անգամ՝ Դանիայից։ Ուկրաինան և Նիդեռլանդներն առայժմ պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկատվությունը։ Հուլիսի 31-ին Bloomberg գործակալությունը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել էր, որ Արևմտյան դաշնակիցները խոստացել էին մինչև հուլիսի վերջը մատակարարել F-16-եր և պահպանել են այդ ժամանակացույցը։ Աղբյուրները նաև նշել էին, որ կործանիչների թվաքանակը փոքր է։

Bloomberg-ի աղբյուրները նաև նշել են, որ առայժմ պարզ չէ՝ արդյոք Արևմուտքում վերապատրաստված ուկրաինացի օդաչուներն անմիջապես ձեռնամուխ կլինեն մարտական ​​ինքնաթիռների օգտագործմանը, թե գործընթացն ավելի երկար կտևի։

Դանիան խոստացել է Կիևին տրամադրել 19 կործանիչ, Նիդեռլանդները՝ 24։ Նորվեգիան և Բելգիա ևս կործանիչ ինքնաթիռներ են խոստացել Ուկրաինային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս