Բաժիններ՝

Շիրակի Ոսկեհասկ գյուղում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ. մեկ զոհ, երկու վիրավոր

Շիրակի Ոսկեհասկ գյուղում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ. մեկ զոհ, երկու վիրավոր։

Ահազանգն ստացվել է օգոստոսի 1-ին, ժամը 06:16-ին. տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Ոսկեհասկ գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ, ինչի հետևանքով Ն. Խ.-ն (ծնված 1993 թ.) և Փ. Խ.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները փլատակներից դուրս են բերել Լ. Խ.-ի մարմինը, շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են նրա մահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս