Կարմրուկը պարզապես ցան չէ և վտանգավոր է իր բարդություններով
Կարմրուկի վարակվելուց 7-23 օր հետո, միջինում՝ 10-14 օր անց առաջանում են ներքոհիշյալ ախտանիշները.
✅բարձր ջերմություն,
✅հազ, ռինիտ
✅քթահոսություն
✅աչքերի կարմրություն
✅մարմնի ցանավորում
📍Կարմրուկին բնորոշ է բարդությունների առաջացումը՝ օտիտ, կոնյուկտիվիտ, բրոնխիտ, թոքաբորբ, որոնք հատկապես ծանր են ընթանում վաղ տարիքի երեխաների շրջանում:
Կարմրուկը կարող է առաջացնել նաև սուր էնցեֆալիտ՝ գլխուղեղի բորբոքում, խլություն, իմունային հիշողության կորուստ, երբ կարմրուկի վիրուսը ջնջում է նախկինում ձեռք բերված իմունիտետը և տվյալ անձը խոցելի է դառնում տարբեր վարակների նկատմամբ:
Վարակվելու հետևանքով հնարավոր է նաև ենթասուր ձգձգվող պանէնցեֆալիտ, որը կարող է առաջանալ հիվանդանալուց մի քանի տարի անց և հանգեցնել մահվան:
Հղիության ընթացքում կարմրուկը կարող է առաջացնել մի շարք բարդություններ՝
✔️վիժում,
✔️վաղաժամ ծննդաբերություն,
✔️նորածինների ցածր քաշ
✔️թոքաբորբ
✔️գլխուղեղի վնասվածք
✔️մայրական մահ:
Կարմրուկի դեմ պատվաստումներն արվում են 2 դեղաչափով`
1 տարեկանում և 4-6 տարեկանում
📣Կարող են պատվաստվել նաև նախկինում չպատվաստված և թերի պատվաստված անձինք:
Պատվաստվելով` պաշտպանում ենք ոչ միայն մեզ, այլև պատվաստման հակացուցումներ ունեցող անձանց (մինչև 6 ամսական երեխաներ, հղիներ, իմունային անբավարարությամբ անձինք):