Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակին մեղադրանք է առաջադրվել
Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակը շարունակում է գտնվել արգելանքի տակ։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:
ՆԳՆ-ից մեզ հետ զրույցում նշեցին, որ վերջինս շարունակում է մնալ ձերբակալավածների պահման վայրում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում, ծեծում է երեխային: