Բաժիններ՝

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված Երևանում Բաբայան փողոց տանող մի շարք ճանապարհներ փակ կլինեն:

Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

«Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 23:00-08:00-ն, 1-ին փուլով փակ է լինելու Բաբայան փողոցի՝ Բաբայան փ. – Ազատության պ. խաչմերուկից մինչև Բաբայան փ. – Ուլնեցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, իսկ 2-րդ փուլով միակողմանի փակ է լինելու Բաբայան փողոցի՝ Բաբայան փ. – Ազատության պ. խաչմերուկից դեպի Ռիգայի փողոց տանող ճանապարհահատվածը, որտեղ երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղություն երթևեկելի մեկ գոտու հաշվին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Քաղաքապետարանից հորդորում են վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս