![](/banners/BeFunky-design.jpg)
Թբիլիսին Փարիզից 945 մլն եվրոյի օգնություն է ստացել
![](https://168.am/wp-content/uploads/2024/07/Vrastan-Fransia.png)
2012 թվականից ի վեր Ֆրանսիան 945 միլիոն եվրոյի չափով բյուջետային ու ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Վրաստանին։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ հայտնել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։
Ըստ դիվանագիտական գերատեսչության՝
- 415 մլն եվրո ներդրվել է էներգետիկայում,
- 201 մլն եվրո ներդրվել է սոցիալական պաշտպանության ոլորտում,
- 185 մլն եվրո ներդրվել է մասնավոր հատվածում,
- 96 մլն եվրո ներդրվել է խմելու ջուր և ջրամատակարարման ոլորտում,
- 49 մլն եվրո ներդևվել է ոռոգման համակարգում։