ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը հրաժարական է ներկայացրել

Ամերիկացի սենատոր, հայամետ քաղաքական գործչի համբավ ունեցող Բոբ Մենենդեսը երեքշաբթի օրը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Ես կհրաժարվեմ Միացյալ Նահանգների սենատորի իմ պաշտոնից, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի օգոստոսի 20-ին»,- իր նամակում նշել է Մենենդեսը:

Հիշեցնենք, որ Բոբ Մենենդեսն ու նրա հայազգի կինը դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել կաշառակերության գործով հարուցված բազմահատոր քրեական գործով։

«Չնայած ես լիովին մտադիր եմ բողոքարկել երդվյալ ատենակալների դատավճիռը, մինչև վերջ, ներառյալ Գերագույն դատարանը, չեմ ցանկանում, որ Սենատը ներգրավվի երկարատև գործընթացում»,- ասվում է նամակում:

Նշենք, որ դատարանը վճռել է, որ Բոբ Մենենդեսը մեղավոր է բոլոր 16 հոդվածներով՝ հազարավոր դոլարի կաշառք ստանալուց մինչև արդարադատության խոչընդոտում, օտար պետության շահերի օգտին գործունեություն։

 

Տեսանյութեր

Լրահոս