Շոկոլադե տորթ պաղպաղակով
Բաղադրիչները՝
- 300 գ դառը շոկոլադ
- 270 գ կարագ
- 250 գ թանձր սերուցք
- 4 հատ ձու
- 1/3 բաժակ շաքարավազ
- 3-4 ճ/գ ցորենի ալյուր
- 150 գ շոկոլադե պաղպաղակ
- թեյի գդալի ծայրով վանիլին
Պատրաստման եղանակը
Ձվի դեղնուցներն առանձնացրեք սպիտակուցներից: 250 գ շոկոլադը հալեցրեք կարագի հետ, հատ-հատ ավելացրեք դեղնուցները, ալյուրը, վանիլինն ու խառնեք:
Սպիտակուցները շաքարավազի հետ հարեք մինչև փրփրելը, զգուշորեն ավելացրեք շոկոլադե խառնուրդին:
Ստացված զանգվածը լցրեք կարագ քսած ու վրան ալյուր ցանած տապակի մեջ, 40 րոպեով տեղադրեք 170-180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ:
Սոուսի համար սերուցքը տաքացրեք, ավելացրեք մնացած 50 գ շոկոլադը, հասցրեք եռման աստիճանի:
Տաք տորթը հանեք տապակի միջից, վրան լցրեք սոուսը: Սոուսի վրա շոկոլադե պաղպաղակի 2-3 գնդիկ տեղադրեք ու միանգամից մատուցեք: