Հետախուզման մեջ գտնվող 53-ամյա Արթուր Մ.-ն կալանավորվել է
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 12-ին Երևան քաղաքի Ահարոնյան փողոցում հայտնաբերվել և Հրազդանի բաժին է տեղափոխվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար հետախուզվող 53-ամյա Արթուր Մ.-ն։
Խափանման միջոցը՝ կալանք: