Բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ․ Վրաստանի վարչապետը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ցնցված է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից։
«Ես խորապես ցնցված եմ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա հարձակումից: Բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ, և մենք դատապարտում ենք դրա բոլոր ձևերը: Մաղթում եմ նախագահ Թրամփին շուտափույթ և լիարժեք ապաքինում: Իմ մտքերը նրա և նրա ընտանիքի հետ են: Մենք կանգնած ենք ամերիկացի ժողովրդի կողքին»,- գրել է Կոբախիձեն X-ում: