Բետոնե բաժանարար պատ՝ Կիրանցի չգործող ճանապարհի վրա. «Ազատություն»

Բետոնե բաժանարար պատը, Կիրանցի երեկվանից չգործող ճանապարհի վրա, արդեն բարձրացել է։ Աշխատանքները շարունակվում են։ Այս մասին գրում է «Ազատությունը»։

Երեկ ճանապարհային դեպարտամենտը հայտարարել էր, որ ժամանակավոր փակվում է Կիրանց գյուղի միջով անցնող մայրուղին՝ ճանապարհաշինական աշխատանքների պատճառով, բայց ոչ թե ճանապարհ, այլ ճանապարհի վրա պատ կառուցվեց։ Այն դպրոցը ադրբեջանական դարձած տարածքից բաժանող երեք մետր բարձրությամբ պատի շարունակությունն է, որ կտրեց արդեն նախկին ճանապարհն ու շուտով սահման կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Երեկվանից երթևեկությունը Իջևանից դեպի հայ-վրացական սահման անցնում է շրջանցիկ շանապարհով՝ կողքի Աճարկուտ գյուղի միջով։ Այն արդեն ասֆալտապատ է։ Զուգահեռաբար կառուցվում է նաև Կիրանցով անցնող նոր ճանապարհ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031