Ոստիկանները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են դեսպանատան աշխատակցի ինքնասպանության փորձը

Այսօր՝ ապրիլի 7-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:50-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցներ Մհեր Քոչարյանին և Ռոբերտ Գրիգորյանին, ովքեր Դավիթաշենի կամրջի հարևանությամբ ծառայություն էին կատարում, մոտեցել են քաղաքացիներ և հայտնել, որ մի քաղաքացի Դավիթաշենի կամրջից ցանկանում է իրեն ցած նետել:

Այդ մասին ՃՈ աշխատակիցները տեղեկացրել են Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ովքեր սկսել են համատեղ աշխատանքներ իրականացնել քաղաքացուն այդ ծայրահեղ քայլից հետ բերելու համար։

Ոստկանները մոտ 10 րոպեի չափ բանակցություններ վարելուց հետո, երբ տեսնում են, որ քաղաքացին չի ցանկանում հետ կանգնել իր որոշումից, հանկարծակիի են բերում նրան և մարմնի մի մասը կամիջից այն կողմ անցկացրած քաղաքացուն բռնում են:

Գ. Շամշյանը հայտնում է, որ քիչ առաջ նրան տեղափոխել են ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, և նա 55-ամյա Հրաչյա Գրիգորյանն է, ով աշխատում է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը:

Տեսանյութեր

Լրահոս