4-րդ հարկից ցած նետված տղամարդը մահացավ հիվանդանոցում

Երեկ՝ ապրիլի 6-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացավ Չարենցավանի բնակիչ Գառնիկ Սայադյանը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 18:00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 7-րդ շենքի բնակիչ Գառնիկ Սայադյանը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանության նպատակով իրեն ցած էր նետել 4-րդ հարկի պատուհանից:

Նրան տեղափոխել էին Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղից քիչ տարել էին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ միջին ծանրության ախտորոշմամբ:

Տեսանյութեր

Լրահոս