Բաժիններ՝

Բժիշկները պայքարում են Չարենցավանում 4-րդ հարկից իրեն ցած նետած տղամարդու առողջության համար

Այսօր՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 7-րդ շենքի բնակիչ Գառնիկ Սայադյանը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել 4-րդ հարկի պատուհանից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան տեղափոխել են Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղից քիչ առաջ տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ միջին ծանրության ախտորոշմամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը 5 հարկանի է: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչները՝ բաժանմունքի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930