«Իշխանությունը խրվել և մնացել է Ասադի ու ÖSO-ի արանքում». Էրդողանի նախկին խորհրդական
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին խորհրդական և ներկայումս թուրքական «Karar» թերթի հոդվածագիր Աքիֆ Բեքին անդրադարձել է թուրք-սիրիական ազգամիջյան բախումների ֆոնին Սիրիայի գծով Թուրքիայի պետական քաղաքականությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես, Բեքին համոզմունք է հայտնել, որ թուրքական կողմի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակը» (ÖSO) Թուրքիայի համար անախորժություններ է ստեղծելու, եթե քայլեր չձեռնարկվեն դրան հանդարտեցնելու ուղղությամբ:
Այս համատեքստում Բեքին օրինակ է բերել վերջին օրերին Սիրիայում ընթացող հակաթուրքական արշավն ու գործողությունները, որի ընթացքում Սիրիայի տարբեր հատվածներում այրվել են Թուրքիայի դրոշներ, ինչպես նաև հարձակումներ են իրականացվել Սիրիա մուտք գործած թուրքական բեռնատարների, մեքենաների և այնտեղ գտնվող զինվորների վրա:
«Իշխանությունը խրվել և մնացել է Ասադի (Սիրիայի նախագահ) ու ÖSO-ի միջև, իսկ Սիրիայի վերաբերյալ մեր քաղաքականությունը նեղ ճանապարհով է գնում»: